Բրազիլական Սան Պաուլու քաղաքում մեկնարկող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Տուրի մյուս զույգերը կազմել են Վիշվանաթան Անանդն ու Ֆրանսիսկո Վալյեխոն, Ֆաբիանո Կարուանան եւ Մագնուս Կառլսենը:
Մրցակարգի համաձայն, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Սան Պաուլուում շախմատիստները մինչեւ սեպտեմբերի 29-ը կանցկացնեն առաջին շրջանի հանդիպումները: 2-րդ շրջանը կանցկացվի իսպանական Բիլբաո քաղաքում հոկտեմբերի 8-13-ը: