Երեկվանից վաճառքի են հանվել հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա ընտրական մրցախաղի տոմսերը: Ի տարբերություն «Հանրապետական» մարզադաշտի, որի հանդիպումների տոմսերի գինը տատանվում էր 3-8 հազար դրամի սահմաններում, «Հրազդանում» դրանք ավելի թանկ արժեն: Արեւմտյան տրիբունայում տեղ զբաղեցնելու համար հարկ կլինի 10 հազար դրամ վճարել: Արեւելյան տրիբունայի տոմսերն արժեն 7 հազար դրամ, հարավային եւ հյուսիսային տրիբունաներինըՙ 5 հազար դրամ: Ամենաէժան տոմսերը յարուսինն ենՙ 3 հազար դրամ:
Տոմսերի բարձր գների առնչությամբ ֆուտբոլասերները սոցցանցերում արդեն իրենց արդարացի վրդովմունքն են արտահայտել: Ֆեյսբուքում նույնիսկ ստեղծվել է «Պահանջում ենք վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները» անվանումով խումբ, որի անդամների թիվն արդեն անցել է 300-ից: