Այսօր Երեւան է ժամանում Եվրոմիության եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Եվրոմիության գրասենյակի հաղորդագրությամբ` այցի նպատակը ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ գործընկեր Հայաստանի ջանքերը գնահատելն է` Արեւելյան գործընկերության շրջանակում: Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, վարչապետի հետ, այցելելու է խորհրդարան` հանդիպելով ԱԺ արտաքին եւ եվրոինտեգրման հանձնաժողովների պատասխանատուներին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ընդդիմադիր պատգամավորների հետ: Նախատեսված է «Քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը ժողովրդավարական կառավարման գործում» թեմայով Ֆյուլեի ելույթը քաղաքացիական հասարակության սեմինարի ընթացքում: Կստորագրվի նաեւ երկու ֆինանսական համաձայնագիր: Համաձայնագրերով 43,1 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսական ծրագրեր կիրականացվեն` ուղղված ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի իրականացմանը:
Մ. Խ.