«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2012-09-25 | #167, 2012-09-26 | #168, 2012-09-27


ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՐԱՖՖԻ ԹՈՔԱԹԼԵԱՆԻՆ

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արտերկրում կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեանին պարգեւատրել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Րաֆֆի Թոքաթլեանը ծնվել է 1957 թ. լիբանանահայ արվեստագետների ընտանիքում: Ապագա քանդակագործի համար պապիՙ 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլեանի եւ հորՙ Պողոս Թոքաթլեանի ապրած հուշերը դարձել են ներշնչանք ու դրսեւորվել նրա գործում: Նրա արվեստի փիլիսոփայության մեջ առկա է նաեւ եվրոպականը, հատկապես իտալական վերածննդի շունչը: Րաֆֆի Թոքաթլեանի քանդակները գնահատվել ու շարունակում են արժեւորվել ողջ աշխարհում, սակայն յուրաքանչյուր հայի համար մեծագույն գնահատանքը իր երկրում մեծարվելն է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով Րաֆֆի Թոքաթլեանի արվեստը, առաջարկեց հայրենիքում կազմակերպել քանդակագործի անհատական ցուցահանդեսը:

Մ.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4