Բոլորովին վերջերս կազմավորվել է ֆուտբոլի Արցախի հավաքականը, որում հիմնականում ընդգրկվել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ֆուտբոլիստները: Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Լեռնային Արցախի» նախկին հարձակվող Մհեր Ավանեսյանը:
Արցախի հավաքականը ստուգողական առաջին խաղն է անցկացրել Աբխազիայի ընտրանու հետ: Սուխումում կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1: Մեր հավաքականից միակ գոլը խփել է շիրակցի Անդրանիկ Բարիկյանը: Հոկտեմբերի 22-ին մրցակիցների պատասխան հանդիպումը կկայանա Ստեփանակերտում: