«Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին» երեկ կառավարության ընդունած որոշմամբ լուծվեց այդ տարածքի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող երկու խնդիր: Առաջինը` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում չիրացված գույքի մասով վերացվեց այդ իրավական ռեժիմը` սեփականատերերին հնարավորություն տալով իրենց գույքը տնօրինել ընդհանուր հիմունքով, երկրորդ` իրացված, սակայն չքանդած տների մասով սեփականության իրավունքը ձեռք բերողից վերադարձվեց բնակիչներին: