«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ԽԱՂԱՂ ՏՈՒՐ

Շախմատի «Մեծ սաղավարտի» 3-րդ տուրն առայժմ ամենաերկարատեւն էր: Չնայած դրան, բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտ ունեցան: Լեւոն Արոնյանը սպիտակներով 33-րդ քայլին հաշտություն կնքեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Ֆաբիանո Կարուանային եւ Մագնուս Կառլսենին չհաջողվեց իրացնել առավելությունը համապատասխանաբար Վիշվանաթան Անանդի ու Սերգեյ Կարյակինի հետ պարտիաներում: Մրցակիցները բաժանվեցին մեկական միավոր վաստակած:

3 տուրից հետո առաջատարի դիրքը 7 միավորով պահպանեց Ֆաբիանո Կարուանան: Լեւոն Արոնյանը 5 միավորով 2-րդ տեղում է: 4 միավոր է վաստակել Կառլսենը, որին հաջորդում են Անանդըՙ 3 միավոր, Վալյեխոնՙ 2 եւ Կարյակինըՙ 1:

Երեկ մրցաշարի մասնակիցները հանգստանում էին, իսկ այսօր Երեւանի ժամանակով ժամը 22-ին նրանք կրկին կնստեն խաղասեղանների շուրջնՙ անցկացնելու 4-րդ տուրի հանդիպումները: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի մրցախաղը, որում հայ շախմատիստը խաղալու է սեւերով: Նշենք, որ այսօրվա դրությամբ Կառլսենի վարկանիշը 2839,1 է, Արոնյանինըՙ 2823,2: Կարուանան սպիտակներով կխաղա Վալյեխոյի հետ, իսկ Անանդի մրցակիցը կլինի մրցաշարի հետնապահ Կարյակինը, որը միայն 3-րդ տուրում առաջին միավորը վաստակեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4