«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


ԷՐԴՈՂԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է PKK-ԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ

Թուրքիայի վարչապետն այդ բացահայտումն արել էր նախորդ օրը մասնավոր հեռուստատեսության էկրանից: Ինչպես երեկ նշել է Դունիաբուլթենի կայքէջը, Էրդողանն ուղիղ եթերում ասել է. «Ահաբեկչության հարցի լուծումը մեր երկրում առաջին հերթին անցանկալի է Արեւմուտքի համար: Բացահայտում եմ. դա չեն ուզում Գերմանիան եւ Ֆրանսիան: Թույլ են տալիս, որ ահաբեկիչները վխտան իրենց երկրներում: Այդ առումով պակաս չեն նաեւ սկանդինավյան երկրները: Այստեղ բացահայտ եմ նշում, որովհետեւ իրենց երեսին արդեն ասել եմ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4