ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մանդատն արդեն պաշտոնապես վայր դրված է համարվում, քանի որ սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովում հրապարակվել էր, եւ դրանից 15 օր անց (հանգստյան օրերը հանած) Ռ. Հայրապետյանն այդպես էլ հետ չվերցրեց դիմումը: Այժմ ՀՀԿ-ն փնտրում է փոխանորդի, ով կառաջադրվի Ավանում: Անցած ԱԺ ճեպազրույցներում Գալուստ Սահակյանից «Ազգը» հետաքրքրվեց, թե միգուցե Ավանում բնակվող նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանն է առաջադրվելու ՀՀԿ-ից: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասել էր. «Եթե ուզում եք անուն դնել շրջանառության մեջ, դա Ձեր գործն է»: Անուններ շրջանառության մեջ չենք դնում, դրանք դնողներն արդեն դրել են:
Մ. Խ.