«Արմենպրես» հայկական լրատվական եւ բրիտանական հեղինակավոր «Ռոյթեր» գործակալությունները համատեղ անցկացնում են ֆոտոլրագրության վարպետության դասընթաց-սեմինարներ:
«Ռոյթեր» ֆոտոծառայության մեդիա մենեջեր Մարիա Ֆիլատովան , անդրադառնալով վարպետության դասընթացներին, ասաց. ««Ռոյթեր»-ն աշխատում է բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք գործ ունեն ֆոտո, տեսա կամ տեքստային տեղեկատվության հետ,- եւ ավելացրեց,- Հայաստանում մինչ այս չի կազմակերպվել ուսուցողական ուղղվածության ոչ մի դասընթաց «Ռոյթեր»-ի կողմից»:
1982 թվականից սկսած «Ռայթեր ֆաունդեյշն» կազմակերպությունը բարեգործական է: 30 տարիների ընթացքում ուսուցանել է ավելի քան 8000 լրագրողների` աշխարհի 160 երկրներից:
Ըստ Մ. Ֆիլատովայիՙ այս ընկերությունը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտի լրագրողներին ծանոթանալու «Ռոյթեր»-ի ֆոտոդպրոցին, որն ունի իր ուրույն աշխատելաոճը: «Ռոյթեր»-ի ֆոտոծառայության պետ Գ րիգորի Դուկորն էլ իր հերթին նշեց. «ԱՊՀ երկներում մեր գործակալությունն ունի 9 լուսանկարիչներ, որոնք աշխատում են հետխորհրդային տարածքում, լուսաբանում են տեղի միջոցառումները: Սեմինարի ընթացքում մասնակից ֆոտոլրագրողները հնարավորություն կունենան քննարկելու, թե ինչպես կարելի է ավելի հետաքրքրական ձեւով լուսանկարել այս կամ այն պատմությունը»:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ