ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` ք. Երեւան, Կենտրոն, Հանրապետության 73): Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկըՙ ժամը 9.30-ին: