«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2012-09-27 | #169, 2012-09-28 | #170, 2012-09-29


ԿՐԹԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ` ՀՊՏՀ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ծրագիրը շարունակվում է

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարեւոր է մարզերում:

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ կազմակերպված դասախոսության արդյուքում, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները հասցրել են ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձին եւ բացահայտել հաջողության հասնելու ընկերության գաղտնիքը: Այսօր արդեն` եկել է նորարարական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու, լիարժեք մասնագիտանալու եւ ապագայում` գիտելիքները երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու ժամանակը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով ապահովված, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով եւ` փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաեւ Wi-Fi անկյուն:

«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարեւոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաեւ մարզերի ուսանողությանը», ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4