Սեպտեմբերի 29-ին, ժամը 16-24-ը Մայնի Ֆրանկֆուրտին մերձակա Հանաու քաղաքի Շթայնհայմ մշակույթի սրահում տեղի կունենա դերսիմահայերի հանդիպում: Հրավիրատոմսը ծանուցում է, թե մասնակցելու են արվեստագետներ Միքայել Ասլանը եւ Ջեմիլ Քոշգիրին, Էմրե Գյուլթեկինն ու Վարդան Հովհաննիսյանը, նաեւՙ Դեւրիմ Քավալլին: Օրվա բանախոսներն են գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը, Բոխումի Ռուր համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը, գրող, հետազոտող Հովսեփ Հայրենին, Դերսիմի հայ մշակութային միության ատենապետ Միհրան Փրկիչ Գյուլթեկինը, Դերսիմի հայ մշակութային միության Եվրոպայի քարտուղար Ռեջեփ Քայանը: Հանդիպումը վարելու են Զեփյուռ եւ Սերինե Քայանները:
ԱՆ. Հ., Գերմանիա