«Կրասնոդարի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Յուրա Մովսիսյանի հետ պայմանագրի ժամկետը, քանի որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են ոչ միայն մոսկովյան ԲԿՄԱ եւ «Դինամո» ակումբները, այլեւ անգլիական մի քանի թիմեր: Մովսիսյանի գործակալը հաստատել է այս լուրը, միաժամանակ նշելով, թե արդյոք հայ ֆուտբոլիստը կհամաձայնվի՞ մնալ «Կրասնոդարում», որտեղ նա տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ է ստանում:
Ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանն աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Նա 9 տուրից հետո 8 գոլով միանձնյա գլխավորում է ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Հետաքրքրական է, որ Յուրան միայնակ խփել է «Կրասնոդարի» օգտին գրանցված գոլերի ուղիղ կեսը: