Ինչպես տեղեկացանք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունից, ՈւԵՖԱ-ն 5 հազար եվրոյով տուգանել է հայկական թիմին Եվրոպայի լիգայի «Ռուդարի» հետ խաղում ֆուտբոլասերների պահվածքի համար: Հուլիսի 12-ին Գյումրիում կայացած այդ խաղում «Շիրակի» երկրպագուներն իրենց սիրելի թիմի հաջորդ փուլ դուրս գալու առիթով մարզադաշտում հրավառություն էին կազմակերպել, ինչը ՈւԵՖԱ-ի կանոններով արգելվում է: