Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը շարունակեց իր անփառունակ ելույթը Սերբիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում: 2-րդ խաղում էլ մեր պատանիները կրկին 5 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Այս անգամ մրցակիցը Բելառուսի ընտրանին էր:
Մյուս խաղում Սերբիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց մոլդովացիներին: Այսպիսով, 2 տուրից հետո սերբերն ու բելառուսներն արդեն ապահովել են իրենց տեղը հաջորդ փուլում: Իսկ Հայաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից: Վաղը մեր պատանիներն ավարտական խաղում կմրցեն մոլդովացիների հետ: