Մինչեւ 2012 թվականի հոկտեմբերի 31-ը հայ ուսանողները, բուհերի շրջանավարտներն ու գիտնականները հնարավորություն ունեն դիմելու DAAD կրթաթոշակային ծրագրերին:
DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտությունների գծով:
Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար: Հիմա DAAD-ն առաջարկում է ավելի քան 80 կրթաթոշակ Հայաստանի քաղաքացիների համար: Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններին կարելի է ծանոթանալ նաեւ համացանցում` հետեւյալ հասցեով` daad.am:
Ի. Պ.