«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2012-10-03 | #173, 2012-10-04 | #174, 2012-10-05


ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈ՞ՒՏ ԿՀԵՌԱՆԱ

Մի քանի օր առաջ մայրաքաղաքի շատ լրատվամիջոցների ուշադրության ոլորտում կրկին հայտնվել էր Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հանդիպել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե իրականում ինչի մասին էր եղել նրանց խոսակցությունը, ստույգ պարզել չէր հաջողվել, քաղաքապետը լրագրողներին պատասխանել էր, որ եկել է խորհրդարանի ղեկավարին հոկտեմբերի 7-ին կայանալիք «Գյումրու օր» տոնակատարությանը հրավիրելու: Ըստ գործող կարգի, Ղուկասյանը դեռ մինչեւ նոյեմբերի 12-ը պաշտոնավարելու է, եւ միայն դրանից հետո պետք է նրան փոխարինի վերջերս Գյումրու համայնքի նոր ղեկավար ընտրված Սամվել Բալասանյանը:

Բայց ահա օրերս «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, իր հրապարակած մի կարճ հաղորդագրությունում վկայակոչելով «Գյումրիում համառորեն շրջանառվող լուրերը», նշել է, թե համաձայն դրանց` Վարդան Ղուկասյանը քաղաքապետի իր լիազորությունները վայր է դնելու սահմանված ժամկետից մոտ մեկ ամիս շուտ` հոկտեմբերի 8-ին կամ 9-ին, վերջին անգամ իր կողմից «Գյումրու օրն» անցկացնելու անմիջապես հաջորդ օրը: Նույն լուրերի համաձայն, նշվում է հաղորդագրությունում, նրան ժամկետից շուտ հեռանալու քայլին դրդել են ՀՀ բարձրագույն իշխանությունները:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4