Այսօր մեկնարկում է «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին ներկա կլինեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հայաստանցի գիտնականներից բացի ժողովին մասնակցելու են նաեւ հասարակական գործիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Տաջիկստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից եւ Գերմանիայից: Նիստերի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների` թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների, ռուտուլների եւ այլոց ինքնությունը եւ արդի քաղաքական խնդիրներին վերաբերող բազմաթիվ հիմնախնդիրներ: Գիտաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 7-ը:
Մ. Հ.