Հանդիսությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին, Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50):
Բաց հրավեր բոլոր գրասերներին
Հայկաշեն Ուզունյան
(1920-2006)
Հայկաշեն Ուզունյանը սփյուռքահայ ականավոր գրական-հասարակական-քաղաքական գործիչ էր, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ:
Շուրջ 50 տարի նա եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության հեղինակավոր ղեկավարներից: Արդեն 40 տարի է (սկսած 1966 թվականից) հայ գիր ու գրականության լավագույն մշակներին շնորհվում է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակը: Անցած տարիներին այդ մրցանակին են արժանացել Հայաստանի եւ Սփյուռքի մեր լավագույն արվեստագետներն ու մտավորականները, այդ թվումՙ Սիլվա Կապուտիկյանը, Ստեփան Պողոսյանը, Սարգիս Վահագնը, Պերճ Զեյթունցյանը: