Արդեն ավանդական է դարձել անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Ստեփան Սարգսյանի անվան մրցանակների խաղարկությունը: Այս տարի միջազգային այդ մրցաշարն անցկացվեց 17-րդ անգամ: 5 երկրներիՙ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին հյուրընկալել էր Վանաձորը:
Ազատոճային ըմբիշների մրցավեճում առավել հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները, որոնք քաշային 4 կարգերում արժանացան գլխավոր մրցանակինՙ արժանանալով 3 հազարական դոլար պարգեւի: Պատվո պատվանդանի վերին աստիճանին կանգնեցին Ժիրայր Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Ափոյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ): Քաշային մյուս 3 կարգերում հաջողությունն ուղեկցեց ռուսաստանցիներ Տիգրան Տերտերյանին (60 կգ), Սալիմ Ռաբադանովին (84 կգ) եւ Էդուարդ Բազրովին (120 կգ):