Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբի մամուլի քարտուղարությունից, շուտով թիմի համանուն մարզադաշտը լուսավորություն կունենա, ինչը հնարավորություն կընձեռի խաղեր անցկացնել նաեւ երեկոյան: Լուսարձակների համար հենասյուներն արդեն տեղադրվել են: Շինարարական աշխատանքները կշարունակվեն, երբ արտերկրից կստացվեն լուսարձակները: «Միկա» մարզադաշտը շահագործման է հանձնվել 2008-ին եւ նախատեսված է 7 հազար հանդիսականի համար: