12 տարվա ընդմիջումից հետո Երեւանը կրկին կդառնա սուսերամարտի միջազգային մրցաշարի մրցավայր: Հոկտեմբերի 6-ին Սլավոնական համալսարանի մարզահամալիրում իրենց մրցավեճը կսկսեն Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Քուվեյթի պատանի սուսերամարտիկները: Նրանք կմրցեն 2 մրցաձեւիցՙ խոցասուսերից եւ ճկասուսերից: Մրցաշարը նվիրված է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:
Մեր սուսերամարտիկների համար այս մրցաշարը ուժերի լավագույն ստուգատես կլինի փետրվարին Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ: Իրենց լավագույնս դրսեւորած սուսերամարտիկները կընդգրկվեն Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականներում ու կնախապատրաստվեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: