Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում տեղի ունեցավ գյուղական հյուրատան բացման, «Բերքի տոնի» եւ «Վայոց ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը: Միջոցառումն իրականացվեց Օքսֆամի «Կայուն կենսապահովման ծրագրի» շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցեցին Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա եւ Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրին իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը եւ ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ ներկայացրեց նաեւ տեղական խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ: Հյուրերը մասնակցեցին նաեւ ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառումն ուղեկցվեց մանկական պարային խմբերի համերգով: