Նվիրվում Է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Այսօրՙ հոկտեմբերի 10-ին, ժամըՙ 20:30-ին, Նարեկացի արվեստի միության համերգասրահում երաժշտական պրեմիերա է: Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի շվեյցարացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենիՙ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Երգ Հայաստանի մասին» նոր օրատորիայի համակարգչային պարտիտուրայի ձայնագրությունը:
Ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի եւ լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Օրատորիայի լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի եւ Վահագն Դավթյանի բանաստեղծություններիցՙ հայերենով:
Ալեքսանդր Բրինկենը (ծն. 1955 թ.) շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար եւ հայագետ է, որը նաեւ փայլուն տիրապետում է հայերեն լեզվին: Հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ եւ մի շարք այլ երաժշտական ստեղծագործություններ:
Նարեկացի արվեստի միություն