«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2012-10-09 | #177, 2012-10-10 | #178, 2012-10-11


ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻՆ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Իսպանիայի խորհրդարանը մերժել է Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու առաջարկությունը:

Նախաձեռնությամբ հանդես էին եկել Կատալոնիայի Հանրապետական ձախեր կուսակցության պատգամավորները: Սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող Ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաեւ Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը եւ «Միասնություն, առաջընթաց եւ ժողովրդավարություն» կուսակցությունը դեմ էին քվեարկել, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

Սեպտեմբերի վերջերին Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը առաջին անգամ հայտարարել էր իսպանական այդ նահանգում անկախության հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Մադրիդի իշխանությունները կտրուկ հակազդել էին Մասի հայտարարությանը, ասելով, թե Կատալոնիայի կառավարությունը իրավունք չունի անկախության հանրաքվե անցկացնել առանց կենտրոնական իշխանությունների թույլտվության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4