«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2012-10-09 | #177, 2012-10-10 | #178, 2012-10-11


ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԸ ԿԱՌԱՆՁՆԱՆԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԾԱՆՇՄԱՄԲ

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգն ու գետնանշման ձեւը երեկ հաստատվեց կառավարության կողմից:

Համաձայն այդ որոշման, փողոցի երթեւեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթեւեկելի հարեւան գոտուց` ավտոկայանատեղիի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Եթե փողոցի երթեւեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցներիՙ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաեւ լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:

Ավտոկայանատեղերի կազմակերպումը իրականացվելու է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Այս հարցը ներկայացնելովՙ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , ի պատասխան վարչապետի հարցի, ասաց, որ առաջին օպերատորներն այստեղ կգործեն 3-4 ամիս անց: Նախատեսվում է, որ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, եւ մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4