«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԸ ԵՎ ՎԱԼԵՐԻ ԹՐԻԵՐՎԵՅԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՆՏԻՄ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանը եւ Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիերվեյերը պատրաստվում են առանձին հայցերով դիմել դատարան` «Խառնակիչը» (La Fondeuse) գրքի հեղինակ Քրիստոֆ Յակուբիշինի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով Le Parisien-ը, գրքում Յակուբիշինը նշել է, որ Դեւեջյանը եւ Թրիերվեյերը ինտիմ կապի մեջ են եղել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինը հանդիպում էր Ֆրանսուա Օլանդի հետ:

«Պատրիկ Դեւեջյանը դատապարտում է այդ գրքում արտահայտված հեղինակի պնդումները եւ պատրաստվում է նրա դեմ հայց ներկայացնել»,- հայտնել են Դեւեջյանի մերձավոր շրջապատից:

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջին տիկնոջ փաստաբանի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Գիֆարը հայտարարել էր, որ Յակուբիշինի գրքում տեղ գտած պնդումները հիմնված են բամբասանքների վրա եւ միտված են վնասելու Վալերի Թրիերվեյերի բարի համբավը, ուստի առաջին տիկինը եւս պատրաստվում է դատի տալ գրքի հեղինակին:

«Խառնակիչը» գրքում հեղինակը պնդում էր, որ Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինն ամուսնուն դավաճանել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւջյանի հետ: Թրիերվեյլերը Դեւեջյանին խնդրել է բաժանվել իր կնոջից, սակայն վերջինս հրաժարվել է, ինչից հետո Վալերին ամուսնացել է Օլանդի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4