Ինչպես հայտնի է, շախմատի աշխարհի կանանց հերթական առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: Մրցաշարի 64 մասնակիցների թվում են նաեւ Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով: Եզրափակիչ մտած 2 ուժեղագույն շախմատիստուհիները 4 պարտիայից բաղկացած մրցամարտում կորոշեն աշխարհի չեմպիոնուհուն: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցախաղ: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 450 հազար դոլար է: