Հարգելի գործընկերներ,
ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովի շրջանակներում, հոկտեմբերի 14-16-ը, ՀԲԸՄ պատվիրակները` գլխավորությամբ ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի, այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կից ուղարկում ենք մամլո հաղորդագրություն այցելության վերաբերյալ:
Հոկտեմբերի 13-20-ը, Հայաստանում գումարվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 87-րդ Ընդհանուր ժողովը` մասնակցությամբ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամների եւ ավելի քան 300 պատվիրակների աշխարհի տարբեր անկյուններից:Մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ հետեւյալ միջոցառումները.
- ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողով
- Այցելություն ՀԲԸՄ նոր շենքի շինհրապարակ
- Հայկական վիրտուալ համալսարան: Համընդանուր ֆորում եւ ավարտական առցանց հանդիսություն
- Գալա համերգ մարզահամերգային համալիրում
- Բացօթյա համերգ ԹՈՒՄՈ կենտրոնում
- Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի բացում եւ այլն:
Հարգանքներով`
ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն