Այդ մասին, CNN-Turk-ի վկայությամբ, հայտարարել է Եվրոխորհրդարանի «Կանաչների» խմբակցության համաղեկավար Դանիել Կոհեն-Բենդիտը: Նա ասել է, որ տարածաշրջանային ճգնաժամերը ընդգծում են Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, սակայն Եվրոմիությանն անդամակցելու համար նա դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: «Թեեւ, ավելացրել է Կոհեն-Բենդիտը, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի իսլամ արմատականության դեմ մղվող պայքարին, բայցեւայնպես տեսանելի ապագայում անհնար է դրա իրականացումը: Առաջիկա 40 տարում Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին»:
Հ. Չ.