Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պաշտոնապես ներկայացրել է երկրի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այդ մասին հայտարարություն է արել նախագահի մամլո ծառայության ղեկավար Մանանա Մանջգալաձեն:
Նախագահը հիշեցրել է, որ «նոր կառավարությունը ձեւավորել է ընտրություններում հաղթած «Վրաստանի երազանք» կոալիցիան, եւ դա ժողովրդի կամքն է»:
Սաակաշվիլին հաջողություն է մաղթել նոր կառավարությանը եւ հույս է հայտնել, որ տեղի կունենա արգասավոր համագործակցություն, եւ որ «հոկտեմբերի 1-ին ժողովրդին տրված խոստումները» կկատարվեն: Նրա խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Սպասվում է, որ խորհրդարանը նոր կազմով առաջին անգամ կհավաքվի հոկտեմբերի 21-ին եւ կընտրի նախագահ ու տեղակալներ: Համապատասխան արարողակարգից հետո պատգամավորները ձեռնամուխ կլինեն կառավարության նոր կազմի հաստատմանը, որտեղ նախորդ կառավարությունից ոչ ոք չի մնացել: