«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԻ PKK-Ի ՀԵՏ»

BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի վարչապետ Նաչիրվան Բարզանին: Նա բարձր է գնահատել վարչապետ Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիայում իրականացվող կառուցվածքային փոփոխությունները, ապա քրդական հարցի լուծման համար փոխանակ զինաթափվելու պահանջ ներկայացնելու, PKK-ի հետ երկխոսություն սկսելու կոչ է արել Թուրքիային:

Այնուհետեւ Բարզանին ասել է. «Հարցը մեկ օրում չի լուծվի: Տասնամյակների վաղեմություն ունի, հետեւաբար դրա լուծումը ժամանակ է պահանջում: Խնդիրը, սակայն, Թուրքիայի մոտեցումն է: Եթե Թուրքիան լուծում է ուզում, ապա պարտավոր է հասկանալ երկխոսության անհրաժեշտությունը: Նա պետք է երկխոսություն սկսի, որից հետո միայն PKK-ից պահանջի, որ վայր դնի զենքը»:

Ի դեպ, նախորդ օրը PKK-ի կռիվներում թուրքերը երկու զոհ էին տվել: Իսկ երեկ Իրաքին սահմանակից Չուքուրջայում տվեցին եւս երեքը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4