«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2012-10-16 | #182, 2012-10-17 | #183, 2012-10-18


ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՀԲԸՄ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ծանոթացել են Երեւանում կառուցվող Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքի շինարարական աշխատանքների ընթացքին Մելիք Ադամյան փողոցում:

Միության վարչական շենքի ճակատային հատվածը կկառուցվի 20-րդ դարասկզբի Երեւանի դումայի շենքի համարակալված եւ պահպանված քարերով: Միության ներկայացուցիչները տեղում` պաստառների վրա, հյուրերին ներկայացնելով շենքի ավարտական տեսքը, նշել են, որ ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների պահպանման զուգորդմամբ վերականգնվում է այն շենքի հորինվածքը, որը գոյություն է ունեցել անցյալում: Շենքի նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ քաղաքաշինական այնպիսի պահանջների, որով կպահպանվեն Երեւանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:

Միության պատասխանատուները, օգտվելով առիթից, հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանինՙ մշտական ուշադրության եւ քաղաքային իշխանությունների լիազորությունների շրջանակում ցուցաբերվող աջակցության համար:

Ողջունելով ներկաներինՙ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական:

Երեւանի կենտրոնում կառուցվող միության շենքը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հզորացման ու ՀԲԸՄիության գործունեության ընդլայնման խորհրդանիշ եւ մշակութային միջոցառումների նոր օջախ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4