«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2012-10-17 | #183, 2012-10-18 | #184, 2012-10-19


«ԻՍՊԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

Օրերս Սերվանտեսի, Պաբլո Պիկասոյի, Անտոնիո Գաուդիի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լորկայի եւ նույնիսկ հայտնի հեղափոխական Չե Գեւարայի հայրենիքը մի քանի օրով կարծես տեղափոխվել էր Երեւան ու հաստատվել «Նարեկացի» արվեստի միությունում:

Հոկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում իսպանական կրակոտ ռիթմերի ներքո, մատեի, գասպաչոյի հյուրասիրությամբ, լատինոամերիկյան ֆլամենկոյի հնչյունների ուղեկցությամբ նշվեց «Իսպանական շաբաթ Երեւանում» միջոցառման փակումը: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 12-ին, անդրադառնում էր ոչ միայն Իսպանիայի, այլեւ իսպանախոս երկրների արվեստին ու գրականությանը եւ ընդգրկում էր տարատեսակ միջոցառումների շարք` բանախոսություններ` արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեանի, գրականագետ Պաոլա Գեւարարայի եւ այլոց մասնակցությամբ, ֆիլմերի ցուցադրություն, կիթառի, լատինոամերիկյան, իսպանական պարերի եւ երգի երեկոներ: Ծրագրի պատասխանատու եւ կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը կարեւորում է նմանատիպ միջոցառումների դերը, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իսպանական հարուստ մշակույթը:

«Իսպանական շաբաթ»-ը մեծ արձագանքներ ունեցավ հասարակության լայն շրջանակներում, ինչը մեկ անգամ եւս փաստում է այն, որ տարբեր մշակույթների ներկայացման, երկխոսության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է մեզանում եւ այս ոլորտը դեռեւս կարիք ունի լուրջ ներկայացման: Մասնակցում էին հայաստանյան եւ արգենտինահայ հայտնի երգիչ-երաժիշտներ, գրողներ, արվեստաբաներ` Հակոբ Ջաղացպանյան, Վալերիա Չերեկյան, Գրեգի Ավագյան, Վենեդիկտ Վի եւ Արշավիր Ասրյան, «LOS LOCOS» խումբը եւ ուրիշներ:

Բոլոր միջոցառուներն անցկացվեցին «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4