«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2012-10-17 | #183, 2012-10-18 | #184, 2012-10-19


ՄԵԴԱԼՆԵՐ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսրայելում անցկացված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Երեւանի «Միկան» արժանացել է փոխչեմպիոնի տիտղոսին: 2005-ից Եվրոպայի ակումբային առաջնություններին մասնակցող «Միկան» 5-րդ անգամ դարձավ մրցանակակիր: Ընդ որում մեր շախմատիստուհիներն առաջին անգամ նվաճեցին արծաթե մեդալներ: Նախորդ 2 առաջնություններում «Միկան» դարձել էր բրոնզե մրցանակակիրՙ կրկնելով 2007-ի արդյունքը: Իսկ ամենամեծ հաջողությանը թիմը հասել էր 2006-ինՙ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Միկայի» հաջողությունում իրենց ներդրումն ունեցան 4 շախմատիստուհիներ: Որպես պահեստային թիմում ընդգրկված Աննա Հայրապետյանին այդպես էլ բախտ չվիճակվեց նստել խաղասեղանի շուրջը, բայց նա էլ պարգեւատրվեց արծաթե մեդալով:

Թիմի կազմում առավել հաջող խաղաց վրացի Լելա Ջավախիշվիլին, որը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: 4,5-ական միավոր իրենց թիմին պարգեւեցին Դրոնավալի Հարիկան եւ Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը վաստակեց 4 միավոր:

Մրցաշարում մասնակիցների անհատական ցուցանիշների վրա հիմնվելով, որոշվում են նաեւ առանձին խաղատախտակների վրա հանդես եկած 3 լավագույն շախմատիստուհիները: «Միկայի» 3 շախմատիստուհիներ մեդալների արժանացան նաեւ անհատական հաշվարկում: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լելա Ջավախիշվիլին պարգեւատրվեց արծաթե մեդալովՙ ոսկին զիջելով Պիա Կրամլինգին: 1-ին եւ 3-րդ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքներով Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն արժանացան բրոնզե մեդալների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4