Հայտնի են դարձել Խանտի Մանսիյսկում նոյեմբերի 10-ին մեկնարկող շախմատի աշխարհի կանանց առաջնության բոլոր 64 մասնակիցները: Վերջին երկուսին ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նրանք են ռուսաստանցի Օլգա Գիրյան եւ չինացի Գո Ցին:
Հիշեցնենք, որ նոկաուտ համակարգով անցկացվելիք շախմատի աշխարհի կանանց առաջնությանը Հայաստանից մասնակցելու են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Առայժմ հայտնի չեն նրանց մրցակիցները: Մրցակարգի համաձայն, մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհիները կմրցեն ամենացածր վարկանիշն ունեցողների հետ: Վիճակահանությունը կկատարվի, երբ նոյեմբերի 1-ին կհրապարակվեն ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակները: