«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2012-10-18 | #184, 2012-10-19 | #185, 2012-10-20


ՄԻԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ջակարտայում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրեց գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա 103 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ տեղըՙ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր:

Գրիգորյանը 3 անընդմեջ հաղթանակով սկսեց մրցաշարըՙ պարտության մատնելով ինդոնեզացիներ Շարիֆ Մահմուդին եւ Ավամ Վահոնոյին ու ֆիլիպինցի Ռիչարդ Բիտոնին: Այնուհետեւ նա հաշտություն կնքեց Դմիտրի Բոչարովի, Սուրիա Գանգուլիի եւ Նգոս Նգուենի հետ եւ հաղթեց Օլեգ Կոռնեեւին:

Հայ շախմատիստի համար ճակատագրական եղավ 8-րդ տուրում Լի Չաոյից կրած պարտությունը: Ավարտական տուրում Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Լոու Յիպինգի հետ:

Հաղթող ճանաչվեց չին գրոսմայստեր Յու Յանգին, որը վաստակեց 7,5 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4