Ռուսաստանի ֆուտբոլային միության վեճերի լուծման կոմիտեն պարտադրել է Նալչիկի «Սպարտակին» 30 օրվա ընթացքում մարել Հրայր Մկոյանի պարտքը: Վերջինս այս տարվա սկզբին պայմանագիր էր կնքել «Սպարտակի» հետ, որում նշված էր, որ պրեմիեր լիգայից թիմի դուրս մնալու դեպքում Մկոյանը կարող է հեռանալ ակումբից ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
6 ամսվա ընթացքում Մկոյանը շատ հազվադեպ հանդես եկավ թիմի հիմնական կազմում, իսկ վերջին մի քանի ամսվա աշխատավարձը չէր ստացել: Նա այդ հարցով դիմել էր Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, որն էլ իրավացի համարելով հայ ֆուտբոլիստի պահանջը, պարտադրել է «Սպարտակին» վճարել պարտքը: