«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ԱՐԺԱՆԻ ՊԱՐԳԵՎ, ՈՐԸ ՊԱՏԻՎ Է ԲԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ

Գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանին Ֆրանսիայի արվեստասեր հասարակությունն ընդունեց ու բարձր գնահատեց դեռեւս այն ժամանակ, երբ 1990 թ. Արվեստների միջազգային կենտրոնում բացվեց փարիզյան նրա առաջին անհատական ցուցահանդեսը:

1991 թ. Հովհաննես Հարությունյանը նախաձեռնում եւ Փարիզի արվեստների միջազգային կենտրոնում (Citռ internationale des Arts) կազմակերպում է Հայաստանի նկարիչների մնայուն արվեստանոցի ձեռքբերումը:

1998 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունում է փաստաթուղթ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ իրադարձության առիթով Հովհաննես Հարությունյանը նկարում է «24 ապրիլ, 1915 թ.» մեծադիր կտավը: Նույն տարում այն ցուցադրվում է Փարիզի «Աշնանային սալոնում»: Մեկ տարի անց ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից նվիրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովին, ի նշան երախտագիտությանՙ այդ փաստաթղթի ընդունման: 1999 թվականից կտավը մշտապես ցուցադրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտասահմանյան սրահում:

2004թ. Հովհաննես Հարությունյանն իր ջանքերով կազմակերպում է Հայաստանի 50 նկարիչների կտավների ցուցահանդես-վաճառքը Փարիզում (Hotel Drouot, «Armռnie 2004» (Vente aux enchՌres): Այդ դժվարին ու պատասխանատու աշխատանքը իրականացրել էր այնպիսի բարձր մակարդակով, որ պարզապես շարժել է օտարների նախանձը:

Ինձ համար հետաքրքրական մի աշխարհ էր դա, ուր կրկին անգամ բացահայտեցի մեր նկարիչների յուրօրինակ տաղանդն ու ստեղծագործական հնարքները:

Մեր ընկալումները յուրովի են, աշխարհի բազում կտավների կողքին հայ կերպարվեստն առանձնանում է իր գույներով ու մտածողությամբ...

Շուրջ քսան տարի ապրելով ու ստեղծագործելով արվեստների օրրան Փարիզում, Հովհաննես Հարությունյանը կարողացել է ավելի ու ավելի ներթափանցել ու գտնել իր ինքնահաստատման ուղին: Ամեն տարի ունենում է անհատական ցուցահանդեսներ, ուր խստապահանջ ֆրանսիացին պարզապես հիանում է նրա ստեղծագործություններով: Բարձր գնահատելով Ֆրանսիայի մշակույթին բերած նրա վաստակը, վերջերս Փարիզի արվեստի, գիտության ու գրականության ակադեմիան INTERCONTINENTAL հյուրանոցում հանդիսավոր արարողությամբ նրան պարգեւատրել է մեդալով ու խրախուսական դիպլոմով, համարելով արվեստի ճանապարհի սկիզբ, որը կտանի դեպի ավելի բարձր պարգեւների...

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հովհաննես Հարությունյանը պատրաստում է «1915 թ., «ԴԵՐ- ԶՈՐ» նոր կտավը, որը կցուցադրվի Փարիզի «Աշնանային սալոն»-ում:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4