«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, «Մեր գյուղը» խորագրի ներքո: Հեռուստամարաթոնին, ինչպես միշտ, կնախորդի հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ավանդաբար կազմակերպվող հեռախոսամարաթոնը, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը: