«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


ԲԱՑԱՌԻԿ ԱՐԴՅՈՒՆՔ` ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջՙ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» եւ «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ եւ 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար` 14, 2005-ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 եւ 2011-ին` 6 մեդալ: Այսպիսով, 2012 թվականի գիտելիքի հայ դեսպաններն ու մերօրյա հերոսներն են`

Մաթեմատիկա

Մինասյան Էդգար- արծաթ, ֆիզմաթ դպրոց,

Քոսյան Արտյոմ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Մնացականյան Գեւորգ- բրոնզ, Վանաձորի Էվրիկա Վարժարան,

Ֆիզիկա

Ավետիսյան Վարդան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գեւորգյան Վիրաբ-բրոնզ, Քվանտ վարժարան

Կենսաբանություն

Ծերունյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Քիմիա

Գալոյան Ալեքսեյ-բրոնզ, Քվանտ վարժարան,

Չիթչյան Դավիթ-բրոնզ, Քվանտ վարժարան,

Ղահրամանյան Վահե-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Գրիգորյան Լիլիթ-բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան,

Ինֆորմատիկա

Մամիկոնյան Տիգրան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Հարությունյան Հրայր-բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց,

Աստղագիտություն

Մարտիրոսյան Գեւորգ -ոսկի, ֆիզմաթ դպրոց,

Ասլանյան Արսեն- արծաթ, Երեւանի ՀՊՃՀ ավագ դպրոց,

Մամբրեյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց,

Բաբախանովա Սիրանուշ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4