Թուրքիայում ավարտվել է «Երկիր-երկիր» դասի 200 կմ հեռահարության հրթիռի մշակումը, որն արդեն մտել է երկրի ցամաքային զորքերի սպառազինության մեջ: Այդ մասին հաղորդում է Defense News կայքէջը:
Թուրքական գիտահետազոտական Tubitak կազմակերպությունը մշակում է 500 կմ հեռահարության հրթիռ, որի նշանառությունն իրականացվելու է GPS-ի եւ տեղանքի քարտեզների միջոցով:
Հարձակողական հրթիռների մշակումներն իրականացվում են հարեւան Սիրիայի հետ հարաբերությունների սրման պայմաններում:
Ավելի վաղՙ 2011-ի սեպտեմբերին Թուրքիան համաձայնել էր իր տարածքում տեղաբաշխել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համալիրներ, ներառյալ ռադիոտեղորոշման կայան: Բացի դրանից, թուրքերն ուզում են 4 մլրդ դոլար ծախսել միջին հեռահարության հակահրթիռային համակարգի ձեռքբերման վրա: Հնարավոր տարբերակներից մեկը ռուսական C-400 «Տրիումֆ» համալիրն է: