Հոկտեմբերի 22-ին «Սիրիական ավիաուղիների» Երեւան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխվել մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվումՙ առաջին անհրաժեշտության դեղորայք: Համաձայն «Օգնիր եղբորդ» նախաձեռնության` ծրագրեր են իրականացվելու նաեւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին:
Իսկ առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց ներդրումներըՙ օգնելու սիրիահայ մեր հայրենակիցներին:
Ի. Պ.