Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու տարբեր թեմերում:
Մայր աթոռի միաբան Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում:
Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի եւ Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում` որպես Ժնեւի եւ Լեմանի շրջանի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ:
Մայր աթոռի հյուրընկալ Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում` որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սուրբ Խաչ վանքի վանահայր: