Սեպտեմբերի 24-ից Ուոթերթաունում գործող Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանն ունի նոր տնօրեն, հանձին դոկտ. Սյուզան Փաթիի, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Դոկտ. Փաթին երկար ժամանակ Լոնդոնում է ապրել, որտեղ համահիմնադիրներից է եւ հետագայում տնօրենը «Հայկական ինստիտուտի»: Մի շարք համալսարաններում մարդաբանություն է դասավանդել:
Ծնվել է Վաշինգտոնում, բակալավրի աստիճան ստացել Միչիգանի «Հուոպ» քոլեջում, որից հետո հաճախել է Միչիգանի «Էն Արբոր» համալսարանը եւ ստացել իր դոկտորականըՙ գրական ուսումնասիրություններ կատարելով Կիպրոսում, Հայաստանում, Սիրիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Հեղինակ է մի շարք գրքերի, որոնցից են «Հավատ պատմության նկատմամբ: Հայերը համայնք են վերակառուցում», «Ովքե՞ր են հայերը» (համահեղինակությամբ Գարիկ Սարգսյանի եւ Մարալ Քերովբյանի) 6-12 տարեկան երեխաների համար, եւ «Գնահատված իրեր: Հայերը Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ» (համահեղինակությամբ Վազգեն Դավթյանի եւ Գագիկ Սարգսյանի):
Դոկտ. Փաթին ամուսնացած է ճանաչված ջութակահար Լեւոն Չիլինգարյանի հետ եւ ունեն մեկ որդի Ստեփան անունով:
Հ. Ծ.