«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Այսօր Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին կմասնակցեն մի խումբ հայ շախմատիստներ: Մինչեւ հուշամրցաշարի մեկնարկը մասնակիցներից շատերն իրենց ուժերն են փորձարկում արագ շախմատի մրցաշարում:

Անցկացված 4 տուրից հետո նույնքան միավորով աղյուսակը գլխավորում են Ավետիք Գրիգորյանն ու ադրբեջանցի Վասիֆ Դուրարբայլին: Հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով գերազանցում է ադրբեջանցուն եւ զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:

Ավետիք Գրիգորյանը հաջորդաբար պարտության է մատնել Կոնստանտին Զալկինդին, Շամիլ Արսլանովին, Միրոսլավ Վլասենկոյին եւ Բարտոշ Սոչկոյին:

Հաջող է մեկնարկել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 3,5 միավոր: Հայաստանի նախկին չեմպիոնը մրցաշարը սկսեց Վասիլի Ուսմանովի հետ ոչ-ոքիով, ապա 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Իլյա Դուզակովի, Ուլվի Բաջարանիի եւ Ուրի Ելիսեեւի նկատմամբ:

Զավեն Անդրեասյանն ունի 3 միավոր: Նա մեկնարկային տուրում հաղթեց Կատերինա Դոլժուկովային, սակայն 2-րդ մրցախաղում պարտվեց Եգոր Ռախոմովին: Պարտությունը չընկճեց հայ շախմատիստին, որը հաջորդ 2 պարտիաներում հաղթեց Ֆրանկ Բուչենաուին եւ Ասլան Աիթբաեւին:

Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստներն այնքան էլ հաջող չեն մեկնարկել: Վահե Բաղդասարյանն ունի 2,5 միավոր, Գոռ Ալեքսանյանի օգտին մեկ միավոր է գրանցված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4