Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարը, որի մասնակիցների թվում են մի խումբ հայ շախմատիստներ: Մեկնարկում միանգամից 53 շախմատիստների հաջողվեց 2 անընդմեջ հաղթանակ տոնել: Նրանց թվում են Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ ռուսաստանցիներ Նիկիտա Մատինյանը, Սերգեյ Գրիգորյանցը եւ Գոռ Հայրապետյանը:
Մեր ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր: Մեկնարկային տուրում նա պարտության մատնեց Օդիսեյ Սուլեյմանյանցին, ապա ոչ-ոքի խաղաց Ասլան Աիթբաեւի հետ: Մեկական միավոր ունեն Մարկ Բասենչյանը, Վահե Բաղդասարյանը, Աննա Հայրապետյանն ու Զավեն Անդրեասյանը: