«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՆԱԿՑԻ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԵՏ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ կտրականապես մերժել է Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու Ռուսաստանի առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է «Հյուրիեթ» թերթի կայքէջը:

«Բնավ իմաստ չունի խոսել մի վարչակարգի հետ, որը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել սեփական ժողովրդին, ըստ որում դա անում է նույնիսկ սրբազան Զոհաբերության տոնի օրերին», հայտարարել է Դավութօղլունՙ ակնարկելով հոկտեմբերի 26-29-ի չկայացած զինադադարը:

Միաժամանակ նա ավելացրել է, որ նման երկխոսությունը կարող է դառնալ «բռնությունը շարունակող ներկայիս վարչակարգի օրինականացում»:

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արեւմուտքի երկրներին, ինչպես նաեւ «տարածաշրջանային խաղացողներին», ներառյալ Թուրքիային, կոչ էր արել անմիջական բանակցություն սկսել Բաշար Ասադի կառավարության հետ: Լավրովը նշել էր, որ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորումը անհնար կլիներ առանց նման երկխոսության: ՌԴ արտգործնախարարը վերջինիս բացակայությունը գլխավոր խոչընդոտն է համարում ճգնաժամի քաղաքական կառավարման ճանապարհին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4