Համեմատելով 2001 եւ 2011 թթ. մարդահամարների նախնական տվյալներըՙ Ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) պարզել են, որ առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը, ըստ հաշվառման պահի, նվազել է 130.823 մարդով, իսկ մշտական բնակչությանըՙ 194.157 մարդով:
ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրադագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբՙ բնակչության 36.7 տոկոսը կազմում է գյուղական, իսկ 63.3 տոկոսըՙ քաղաքային բնակչությունը: Գերակշռող մասը ՙ 55.5 տոկոսը, բնակվում է Երեւանում: Բնակչության թվաքանակը վերջին մարդահամարից հետո կազմում է 2.871.1771, իսկ մշտական բնակչության թիվըՙ 3.018.854 մարդ: Առավել խիտ բնակեցված մարզը Արմավիրն էՙ 256.639 մարդ, մշտական բնակությամբՙ 265.770: Ամենանոսր բնակեցված մարզը Վայոց ձորն էՙ 47.659 առկա եւ 52.324 մշտական բնակչությամբ:
Հ. Հ.